44-օրյա պատերազմի մասնակիցները, նրանց հարազատները վեբ ծրագրավորման դասընթացներ են անցնում

44-օրյա պատերազմի մասնակիցները, նրանց հարազատները  վեբ ծրագրավորման դասընթացներ են անցնում

PanARMENIAN.Net - Գյումրիում 44-օրյա Արցախյան պատերազմի մասնակիցների, պատերազմում զոհված զինվորների ընտանիքի անդամների և պատերազմի հետևանքով տուժած անձանց համար վեբ ծրագրավորման դասընթացներ են իրականացվում։

Դասընթացները կազմակերպել է «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամը, «Զինվորի մայր» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանում տեղի է ունեցել «Տեխնոլոգիական հմտությունների տրամադրում արցախյան պատերազմի հետևանքով տուժած անձանց Ճամբարակ քաղաքում» ծրագրի պաշտոնական բացումը:

«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով՝ ծրագրին, որի նպատակն է տեխնոլոգիական և բիզնես հմտությունների տրամադրման միջոցով Ճամբարակ համայնքում պատերազմի հետևանքով տուժած խմբերի շրջանակներում նվազեցնել գործազրկությունը և բարձրացնել կյանքի որակը, դիմել է 50-ից ավելի շահառու: Դասընթացը կվարի Հայաստանի ոլորտի լավագույն մասնագետներից մեկը:

Ծրագիրն անցկացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից հայտարարված «Ճգնաժամի հասցեագրում» դրամաշնորհային նախաձեռնության շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակներում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---