Ավանեսյան․ Աշխատավայրում ՊՇՌ թեստ կամ սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվում է28 ապրիլի 2022 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Աշխատավայրում 7 օրը մեկ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը չեղարկվում է։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Փոփոխություններ են կատարվել կարանտինի մասին որոշման մեջ։ Սահմանափակումների մեղմացումը կապված է վերջին 14-օրվա ցուցանիշների հետ, երբ կորոնավիրուսով վարակի դեպքերի կայուն նվազում է գրանցվել՝ 144 դեպք է եղել։ Մահվան դեպքերը ևս նվազել են։ Վերացվում է նաև դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու պահանջը: ՔԿՀ-ներում և բանակում արձակուրդի և տեսակցությունների արգելքը ևս կհանվի։ Նախարարը տեղեկացրել է, որ մայիսի 1-ից ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի։ Նա նշել է, որ պատվաստումները կարևոր դեր են կատարել հիվանդացության նվազման գործում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |