Ավանեսյան․ Աշխատավայրում ՊՇՌ թեստ կամ սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվում է![]() 28 ապրիլի 2022 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Աշխատավայրում 7 օրը մեկ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը չեղարկվում է։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Փոփոխություններ են կատարվել կարանտինի մասին որոշման մեջ։ Սահմանափակումների մեղմացումը կապված է վերջին 14-օրվա ցուցանիշների հետ, երբ կորոնավիրուսով վարակի դեպքերի կայուն նվազում է գրանցվել՝ 144 դեպք է եղել։ Մահվան դեպքերը ևս նվազել են։ Վերացվում է նաև դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու պահանջը: ՔԿՀ-ներում և բանակում արձակուրդի և տեսակցությունների արգելքը ևս կհանվի։ Նախարարը տեղեկացրել է, որ մայիսի 1-ից ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի։ Նա նշել է, որ պատվաստումները կարևոր դեր են կատարել հիվանդացության նվազման գործում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |