«Դիմադրություն» շարժումը երթեր է սկսել Ապարանից և Սարդարապատից![]() 28 ապրիլի 2022 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Մոտ երկու տասնյակ քաղաքացիներ ապրիլի 28-ին երթ են սկսել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Նրանք շարժվում են դեպի Երևան՝ միանալու «Դիմադրություն» շարժման մյուս անդամներին։ Երթին միացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Քաղաքացիների մի խումբ էլ երթ է իրականացնում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից, գրում է Factor.am-ը։ Ընդհանուր առմամբ՝ 4 քայլերթ է շարժվում դեպի Երևան տարբեր ուղղություններից: Ապրիլի 25-ին մի խումբ ընդդիմադիրներ քայլերթ են մեկնարկել Իջևան քաղաքից։ Ապրիլի 27-ին երթի մասնակիցները հասել էին Ծովագյուղ։ Ապրիլի 26-ին երթ էր սկսվել նաև Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից։ Ընդդիմադիր ուժերը մայրաքաղաքում նույնպես շարունակում են բողոքի գործողությունները՝ իշխանափոխության հասնելու օրակարգով։ Նրանք հայտարարել են, որ երթով Երևան եկողները միանալու են իրենց և մայիսի 1-ին մեծ հանրահավաք են իրականացնելու։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |