Սերժ Սարգսյան. 10 տարի միջազգային հանրությունն ասում էր` Արցախը պետք է ինքնորոշվի

Սերժ Սարգսյան. 10 տարի միջազգային հանրությունն ասում էր` Արցախը պետք է ինքնորոշվի

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 1-ի ուշ երեկոյան այցելել է Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ընդդիմության մեծ հանրահավաքից հետո վրաններ են տեղադրվել և անհնազանդության ակցիան շարունակվում էր։ Նրան դիմավորել են ծափահարություններով, «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով։

Ըստ Սարգսյանի, այս անգամ կհաջողվի կանխել զիջումներն Արցախի հարցում: Նա ասել է, որ 10 տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի, գրում է Panorama.am-ը։

ՀՀ երրորդ նախագահը չգիտի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում նկատի ունի, երբ ասում է, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։

«Ի՞նձ եք հարցնում, իրենց հարցրեք, թե ում նկատի ունի, ով է միջազգային հանրությունը: Տասը տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի։ Ուշադրություն մի դարձրեք այդպիսի ասածների վրա»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է Երևանի ու Զանգեզուրի մասին, ավելի շատ խոսում է ՀՀ երկրորդ ու երրորդ նախագաներից, քան Նիկոլ Փաշինյանին է արձագանքում՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Դա արդեն իրենց պրոբլեն է, ոչ թե մեր»:

Հարցին, թե այս անգամ շարժումը կհաջողի՞, ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է. «Կասկած չունենաք», գրում է «Փաստինֆոն»։

Պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք մտավախություն, որ իշխանությունն ուժ կգործադրի ցրելու համար ընդդիմության հավաքը՝ Սարգսյանն արձագանքել է՝ «Ինչո՞ւ պետք է ուժ գործադրի, իշխանությունը գո՞ղ է, որ ցրի»:

Մայիսի 1-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հանդիպել են արդեն օրեր շարունակ տարբեր մարզերից քայլերթով Երևան եկող բողոքի ակցիաների մասնակիցները։ Հրապարակում վրաններ են տեղադրվել, հայտարարվել է, որ չեն հեռանալու։ Տեղի ունեցած հանրահավաքում հայտարարվել է անհնազանդության ակցիաների, փողոցներ փակելու մեկնարկի մասին։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին առավոտյան 08:15-ից հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի պարալիզացնեն ամբողջ Կենտրոն համայնքը։

Առավոտյան մեկնարկել են անհնազանդության ակցիաները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---