Գրիգորյան․ Սահմանազատման հանձնաժողով ստեղծելու շուրջ կան հարցեր, որոնց պատասխանը չենք գտել

Գրիգորյան․ Սահմանազատման հանձնաժողով ստեղծելու շուրջ կան հարցեր, որոնց պատասխանը չենք գտել

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո ասել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծելու շուրջ կան հարցեր, որոնց պատասխանը դեռ հայկական կողմը չի գտել։

«Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծելու քննարկումներն ինտենսիվ կերպով շարունակվում են։ Մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ լուծումներ գտնել և առաջ շարժվել»,- ասել է Գրիգորյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` քննարկումները մոտեցումների, աշխատանքային խմբի շուրջ են։ Հենց գտնեն հայկական կողմին հուզող հարցերի պատասխանները, հանձնաժողովի ստեղծման հետ կապված հանդիպում կլինի։

Հարցին, թե առաջիկայում հնարավոր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում, Գրիգորյանը պատասխանել է, որ այդ հարցով նույնպես քննարկումները շարունակում են։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---