Ըստ Իսրայելի՝ Պուտինը ներողություն է խնդրել հրեաների և Հիտլերի մասին Լավրովի խոսքերի համար

Ըստ Իսրայելի՝ Պուտինը ներողություն է խնդրել հրեաների և Հիտլերի մասին Լավրովի խոսքերի համար

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի համար, որն ասել էր, թե Ադոլֆ Հիտլերը ևս «հրեական արմատներ» ուներ։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր Պուտին-Բենեթ հեռախոսազրույցի մասին, բայց ներողության մասին չի հիշատակել։

«Բենեթն ընդունել է Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն հայտնել հրեա ժողովրդի և Հոլոքոսթի մասին հիշատակի հանդեպ ՌԴ նախագահի վերաբերմունքի վերաբերյալ պարզաբանման համար»,-ասվում էր Իսրայելի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, գրում է BBC-ն։

Ըստ Կրեմլի հաղորդագրության, հեռախոսազրույցի ընթացքում «ղեկավարներն ընդգծել են Մայիսի 9-ի հատուկ նշանակությունը ՌԴ և Իսրայելի ժողովուրդների համար, Պուտինը խնդրել է «Իսրայելում բնակվող վետերաններին հաղորդել իր բարեմաղթանքները», իսկ Բենեթը նշել է «Կարմիր բանակի վճռական դերը նացիզմի հանդեպ Հաղթանակի գործում»։

Լավրովը Հիտլերի «հրեական արյան» մասին խոսել է իատալական Mediaset-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարության, թե ինչպես կարելի է Ուկրաինային մեղադրել նացիզմի մեջ, եթե Զելենսկին ինքը հրեա է։

«Եթե ճիշտ եմ հիշում, վախենամ սխալվեմ, բայց իմ կարծիքով Հիտլերն էլ հրեական արյուն ուներ: Դա ընդհանրապես ոչինչ չի նշանակում: Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենաթունդ հակասեմիտները, որպես կանոն, հրեաներ են», - ասել է Լավրովը։

Ընթերցեք նաև․ Ռուսաստան-Իսրայել դիվանագիտական սկանդալ․ Ինչո՞ւ Լավրովը խոսեց Հիտլերի՝ հրեական արյուն ունենալու մասին

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---