Անհնազանդության ակցիաները վերսկսվել են․ Կան փակ փողոցներ

Անհնազանդության ակցիաները վերսկսվել են․ Կան փակ փողոցներ

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ի վաղ առավոտից «Դիմադրչություն» շարժումը վերսկսել է անհնազանդության ակցիաները Երևանում։ Ցուցարարները փողոցներ են փակում քաղաքի կենտրոնում և այլ հատվախում։

Փակ էր Թումանյան-Նալբանդյան խաչմերուկը։ Քաղաքացիները փակել են նաև Լենինգրադյան փողոցը։

Գարեգին Նժդեհի հրապարակից ներկա պահին մեկնարկել է երթը Բագրատունյաց փողոցով։ Կոմիտասի պողոտայում ևս երթ է իրականացվում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Սասունցի Դավթի հրապարակից երթը շարժվում է դեպի Տիգրան Մեծ պողոտա։

Ցուցարարները փակել են «Հանրապետական» հիվանդանոցին հարակից Մարգարյան փողոցն ու Մաշտոցի պողոտան։

Աջափնյակ համայնքում փակ է Հալաբյան Արզումանյան խաչմերուկը, տեղեկացնում է «Ա1+»-ը։

Մայիսի 18-ի երեկոյան հանրահավաքի ավարտին, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր մայիսի 19-ին նախանշված ակցիաների կոնկրետ հասցեները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---