Կրակոցներ՝ Տեխասի տարրական դպրոցում․ Ուսուցչուհին ու 19 աշակերտ զոհվել են![]() 25 մայիսի 2022 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Տեխաս նահանգի Յուվալդ քաղաքում հնչած կրակոցներից մահացել է տարրական դպրոցի առնվազն 19 աշակերտ և ուսուցչուհին։ Յուվալդում ընդամենը 16,000 մարդ է ապրում։ Եվս 13 երեխա տեղափոխվել է հիվանդանոց տարբեր աստիճանի վիրավորումներով, տեղեկացնում է BBC-ն։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 24-ին։ 66-ամյա կինն ու 10-ամյա աղջիկը կրիտիկական վիճակում են։ Կրակողը տեղի բնակիչ 18-ամյա Սալվադոր Ռոմասն է՝ նա սպանվել է։ Ըստ տեղի մամուլի, Ռոմասը նույն դպրոցի ավագ դասարանի աշակերտ էր։ Ըստ որոշ տեղեկությունների, դպրոց գնալուց առաջ նա սպանել է նաև իր տատիկին։ Նշվում է նաև, որ նա գնել է զենքը, հենց որ լրացել է նրա 18 տարին։ Կրակոցները հնչել են ամառային արձակուրդների մեկնարկից 2 օր առաջ, ուստի մայիսի 24-ը տոնական էր աշակերտների համար՝ նրանք կենդանաբանական այգի էին գնացել, իսկ հետո պետք է տեղի ունենար աշակերտների պարգևատրման արարողությունը։ Այժմ դպրոցը փակվել է մինչև ուստարվա ավարտը։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |