Ըստ Սիմոնյանի՝ ասել, թե Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, կնաշանակի բանակցություններում գիծ դնել

Ըստ Սիմոնյանի՝ ասել, թե Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, կնաշանակի բանակցություններում գիծ դնել

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ասում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա նշանակում է բանակցությունների ընթացքում գիծ դնել ու ասել` սրանից հետո չենք խոսելու։ Սիմոնյանը նման պարզաբանում է տվել ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Հարցին, թե քարոզարշավի ժամանակ իշխանությունը համարձակորեն ասում էր` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ հիմա խուսափում է` Սիմոնյանը պատասխանել է, որ ամեն րոպե իրավիճակ է փոխվում, բանակցություններն ամեն րոպե իրավիճակ են փոխում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հիմա ՀՀ-ն ասում է, որ այնտեղ կա Արցախի բնակչություն, կա բնակչություն, որն ունի իրավունքներ, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ 1998-ից ի վեր որևէ մեկը խոսե՞լ է Արցախի` Ադրբեջանի կազմում չլինելու մասին։ 1998-ից ի վեր Արցախի` Ադրբեջանի կազմում լինելու տեսական հավանականությունը եղել է բոլոր իշխանությունների օրակարգում»,–ասել է Սիմոնյանը։

«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները հայտարարել են, որ այցելելու են տարբեր գերատեսչություններ ու նրանց ղեկավարներից ճշտելու են՝ պատկերացնո՞ւմ են Արցախը Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---