«Ամերիաբանկ»-ի ժամկետային ավանդների աճը 2009թ. առաջին եռամսյակում կազմել է 39.9%

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ»-ի ժամկետային ավանդների աճը 2009թ. առաջին եռամսյակում կազմել է 39.9%` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 5.7 անգամ: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Իրավաբանական անձանց ավանդները, որոնք կազմում են բանկի ընդհանուր ավանդների 79.4 %-ը, եռամսյակի ընթացքում աճել են 26.2 %-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ` 5.9 անգամ:



Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեռեւս 2008թ. դեկտեմբեր ամսին բանկը հանդես էր եկել ֆիզիկական անձանց ավանդների ամբողջական ապահովագրման նախաձեռնությամբ, անկախ գումարի չափից եւ ներդրվող ավանդի արժույթի տեսակից: Այս նախաձեռնությունը մեծապես ամրապնդեց հասարակության կապը բանկի հետ, որի արդյունքում շեշտակի աճեցին ֆիզիկական անձանց ավանդների ծավալները: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդ աճը կազմել է 141.1%, իսկ 2008թ. առաջին եռամսյակի համեմատությամբ ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 5.2 անգամ:



Բանկի ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը 31.03.09թ.-ի դրությամբ կազմել է 22.2 մլրդ դրամ:



«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---