Հայաստանը մտադիր է օգտագործել «Արեւելյան գործընկերության» բոլոր հնարավորությունները

PanARMENIAN.Net - ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար: Այդ մասին, բացելով Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստը, հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: «Մենք մտադիր ենք օգտագործել «Արեւելյան գործընկերության» առաջարկած բոլոր քաղաքական եւ տնտեսական հնարավորությունները: Մենք ուրախ ենք, որ «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրների Խորհրդարանական Վեհաժողով ստեղծելու Եվրահանձնաժողովի գաղափարը իրականություն է դառնում»,- նշել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:



Հովիկ Աբրահամյանի խոսքով, Հայաստանը եվրոպական կառույցների Խորհրդարանական Վեհաժողովներից անաչառ մոտեցում է ակնկալում Հարավային Կովկասի խնդիրների հանդեպ: «Մենք հուսով ենք, որ եվրոպական կազմակերպությունների ԽՎ գործունեությունը նպատակաուղղված է լինելու տարածաշրջանում վստահության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը»,- ընդգծել է Հայաստանի ԱԺ խոսնակը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---