«Անկանխիկ ամառ». 22 ուղեգիր շահելու հնարավորություն՝ Ամերիաբանկի հաճախորդներին

«Անկանխիկ ամառ». 22 ուղեգիր շահելու հնարավորություն՝ Ամերիաբանկի հաճախորդներին

PanARMENIAN.Net - Անկանխիկ վճարումները նախընտրող Visa քարտապանների համար Ամերիաբանկը հայտարարում է «Անկանխիկ ամառ» գովազդային վիճակախաղը` հնարավորություն ընձեռելով բացահայտելու Հայաստանի մարզերից մեկը:

Հունիսի 6-ից մինչև օգոստոսի 31-ն Ամերիաբանկի Visa Classic կամ Visa Gold քարտերով կատարելով յուրաքանչյուրը նվազագույնը 5000 դրամի չափով 22 անկանխիկ վճարում` բանկի քարտապանները կստանան 300,000 դրամ գումարով 22 նվեր քարտերից մեկը շահելու հնարավորություն: Նվեր քարտը կարող է օգտագործվել Բանկի կողմից հրապարակված ցանկի հյուրանոցներից մեկում հանգստի համար:

Նշված պայմանները կատարելու դեպքում հաճախորդն իր էլ. փոստին կամ բջջային հեռախոսահամարին կստանա անհատական կոդ, որով կարող է մասնակցել վիճակախաղին: Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման ընթացքում, իսկ հաղթող ճանաչված համարները կհրապարակվեն Ամերիաբանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև 2022 թ. սեպտեմբերի 30-ի ժամը 23:59-ը:

«Անկանխիկ ամառ» վիճակախաղի մասնակցության կանոններին, պայմաններին և հյուրանոցների ցանկին կարելի է ծանոթանալ հղումով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---