Միրզոյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է գերիների հայրենադարձումը

Միրզոյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է գերիների հայրենադարձումը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացրել է 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, մասնավորապես՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում նպատակաուղղված կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:

Նախարար Միրզոյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի այցը լավ հնարավորություն է Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների հետ համագործակցության հարուստ օրակարգի առաջմղման համար և նշել, որ Հանձնաժողովի առաջարկությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար:

ՀՀ ԱԳ նախարարը նաև բարձր է գնահատել անդամակցությունից ի վեր ԵԽ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդման ուղղություններով:

Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից կարևորվել է նաև 2021թ. ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանում:

Վենետիկի հանձնաժողով նախագահ Կլեր Բազի-Մալորին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել ՀՀ ժողովրդավարության օրակարգին սատարելու պատրաստակամությունը, որպեսզի մեր երկրում իրավական կարգավորումները լինեն հնարավորինս կուռ և ամուր:

Նա նաև նծել է, որ Վենետիկի հանձնաժողովն իր գործիքակազմով կաջակցի ՀՀ կառավարությանը, Սահմանադրական դատարանին դատական համակարգի բարեփոխմանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---