Մարզպետ․ ՄԱԿ-ը Սյունիքում գրասենյակներ կբացի![]() 10 հունիսի 2022 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում, անդրադառնալով վերջին շրջանում ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների դեսպանների հաճախակի այցերին, ասել է, որ ՄԱԿ-ը Սյունիքում գրասենյակներ է բացելու։ «ԱՄՆ-ի հետ ՀՀ-ն բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնց շրջանակում ԱՄՆ դեսպանն այցելել էր Սյունիքի մարզ։ Նույն օրը կամ նախորդ օրը, եթե չեմ սխալվում` ԵՄ դեսպանն էր եկել` 6 երկրի դեսպանների հետ։ Հանդիպմանը քննարկվել են մարզի սոցիալ-տնտեսական տարբեր ծրագրեր։ Մենք պայմանագիր ունենք կնքած Պարենի համաշխարհային ծրագրի հետ` մոտ 4 մլն դոլարի, և իրենց ներկայացուցիչը գտնվում է մարզպետարանում, տրամադրվել է տարածք։ Շուտով նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կունենա գրասենյակ, կնքվել են համագործակցության հուշագրեր»,- ասել է մարզպետը, գրում է Sputnik Արմենիան։ Նա հիշեցրել է, որ Իրանն առաջիկայում Կապանում հյուպատոսարան է հիմնելու։ Ղուկասյանը նաև նշել է, որ հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ և Իրանի դեսպանների հետ։ «Բոլոր այն երկրները, որ կուզեն Սյունիքի համար ծրագրեր իրականացնել, մենք միշտ պատրաստ ենք իրենց հետ աշխատել»,- ասել է Ղուկասյանը։ Սյունիքի մարզպետը նշել է, որ դիվանագետների այցերն այսքանով չեն ավարտվում։ Առաջիկայում նախանշված են ևս 4 դեսպանի այցեր մարզ, որոնց օրակարգում դարձյալ մարզի սոցիալ-տնտեսական հարցերն են լինելու։ Մայիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ էին այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵՄ ներկայացուցիչ Ժան Պլեսինգները, Սիլվիա Զիհին և Եվրոպայի երկրների դեսպանները։ Սյունիքի մարզպետարանը հայտնել էր, որ եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի տեղեկացրել են, թե ինչպիսին է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |