Կրիպտոարժույթի շուկայի արժեքը նվազել է $2 տրիլիոնով

Կրիպտոարժույթի շուկայի արժեքը նվազել է $2 տրիլիոնով

PanARMENIAN.Net - Կրիպտոարժույթների շուկայում ընդհանուր շուկայական կապիտալիզացիան հունիսի 13-ին նվազել է մոտ 12%-ով՝ մինչև 980 մլրդ դոլար։ Ըստ Fortune-ի տվյալների, 2021-ի նոյեմբերին գրանցված բարձրակետից հետո այդ հատվածն ընդհանուր առմամբ ավելի քան 2 տրիլիոն դոլարի վնաս է կրել։

Կրիպտոարժույթների շուկան շատ տուժեց, երբ կրիպտո վարկատու Celsius-ը հայտնեց, որ հունիսի 12-ին կասեցրել է տրանզակցիաները, միջոցների դուրսբերումն ու փոխանցումներն իր հարթակում՝ «արտակարգ շուկայական պայմանների վրա» հղումով։

Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսան նույնպես որոշ ժամանակով դադարեցրել էր միջոցների հանումը, սակայն վերսկսել է իր գործունեությունը և դադարը բացատրել է «սարքավորումների հետ կապված մի քանի աննշան խափանումով»։

Աշխարհի առաջատար թվային ակտիվը՝ բիթքոինը նվազել է ավելի քան 13%-ով, հունիսի 13-ի ընթացքում հատելով 23,000 դոլարի շեմը, որն ամենացածր ցուցանիշն է 2020-ից ի վեր։ Կրիպտոշուկայի բարձրակետը գրանցվել է 2017-ի դեկտեմբերին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---