Փաշինյանն ընդգծել է Կատարի հետ հարաբերությունները խորացնելու ՀՀ շահագրգռվածությունը

Փաշինյանն ընդգծել է  Կատարի հետ հարաբերությունները խորացնելու ՀՀ շահագրգռվածությունը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կատարի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամմեդ Բին Աբդուլ Ռահման Ալ-Թանիի հետ հանդիպմանը կարևորել է արաբական աշխարհում Կատարի դերը և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` ընդլայնելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Փաշինյանը Կատարի գործարար խորհրդի նախագահ Հուսեին Իբրահիմ Ալ-Ֆարդանի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---