Փաշինյան․ Բանակցությունների ամբողջ ընթացքում Քոչարյանը, Սարգսյանը, ՀՅԴ-ն ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի մաս

Փաշինյան․ Բանակցությունների ամբողջ ընթացքում Քոչարյանը, Սարգսյանը, ՀՅԴ-ն ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի մաս

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում եզրափակիչ ելույթում, անդրադառնալով ԼՂ հարցին, ասել է, որ Հայաստանը կա ու կլինի Արցախի կողքին, որքան էլ փորձեն հակասություններ սերմանել։

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Փաշինյանն ասել է, որ դրա ամբողջ ընթացքում նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ինչպես նաև «նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունն Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, կամ չեմ առաջնորդվել Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում սկզբունքով»:

«1998-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել ԵԱՀԿ համանախագահների կողմից ներկայացված «ընդհանուր պետություն» առաջարկը, որում ասվում է. «ԼՂ հանրապետական ձևի պետական ու տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը ևս մեկ մեջբերում է արել. «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր Լեռնային Ղարաբաղ հատուկ նշումով»:

Նա հավելել է, որ այդ բանակցային փաթեթով Հայաստանի այն ժամանակվա կառավարիչներն Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, քանի որ այդ «փաթեթի իմաստն այն էր, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանն ու փոխարենը ստանում է Լեռնային Ղարաբաղը»:

Փաշինյանն ասել է նաև, որ Քոչարյանն ընդունել է, որ ԼՂ-ն Ադրբեջանին մաս է Շուշիի ու Լաչինի հետ միասին:

«Այս իրողություններն ավելի են ամրապնդվել Մադրիդյան սկզբունքների քննարկման ընթացքում։ Մադրիդյան սկզբունքները, որպես բանակցությունների հիմք ընդունելով, ՀՀ այդ ժամանակվա ղեկավարները ԼՂ-ն ընդունել են որպես Ադրբեջանի մաս ու բացառել են Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն»,-ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---