ԱԳՆ-ն՝ Ալիևին․ ՀՀ-ն չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը

ԱԳՆ-ն՝ Ալիևին․ ՀՀ-ն չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդմանը, թե Հայաստանը հրաժարվել է Թբիլիսիում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման առաջարկից, հայտարարել է, որ Հայաստանը չի մերժել Թբիլիսիում եռակողմ հանդիպման առաջարկը։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»,-նշել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---