«Հազարամյակի մարտահրավերները» չի ֆինանսավորում Հայաստանի ճանապարհների կառուցումը

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերները» ընկերակցությունը ուժի մեջ է թողել ճանապարհների կառուցման ֆինանսավորման դադարեցման մասին որոշումը, որն ընդունվել է 2009թ. մարտի 11-ին»,- «Գործընկերություն հանուն բաց հասարակության» Նախաձեռնության կողմից կազմակերպված քննարկմանը լրագրողներին հաղորդել է «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նրա խոսքով, այդ որոշումն այն բանի արդյունքն է, որ Հայաստանը չի լուծել մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ազատության հետ կապված խնդիրները:



Ինչպես ասել է Բրասեղյանը, Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերները» ընկերակցության հետ համատեղ իրականացնում էր վարկային ծրագիրը, իսկ անցյալ տարվա հունիսից ընկերակցությունը դադարեցրեց այդ ծրագիրը, եւ պատճառը անհամապատասխանությունն է այն ցուցանիշներին, որոնցով առաջնորդվում է ընկերակցությունը:



Նրա խոսքով, ընկերակցությունը մի քանի անգամ զգուշացրել էր, որպեսզի կառավարության կողմից դրությունը բարելավելու համար միջոցներ ձեռնարկվեին ֆինանսավորումը շարունակելու նպատակով: Այդ կապակցությամբ Բարսեղյանը հաղորդել է, որ 60 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց ծրագիրը, որը կօգնի վերսկսելու ֆինանսավորումը:



«Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահը տեղեկացրել է, որ ընկերակցության 17 ցուցանիշներ ենթաբաժանվում են երեք խմբի` առաջինի մեջ մտնում են թափանցիկ եւ արդար կառավարման ցուցանիշները (քաղաքական իրավունքներ, քաղաքացիական ազատություն, կաշառակերության եւ հստակության հանդեպ հսկողություն), որտեղ 6 ցուցանիշներից 5-ի մակարդակը մի քանի տարի արդեն անբավարար է Հայաստանի համար, երկրորդ բլոկը կազմում են մարդկային ներդրումների ցուցանիշները. այստեղ դրությունը 50/50 է: «Հայաստանի համար առավել դրական է երրորդ բլոկը` տնտեսական ցուցանիշները (բիզնես սկսելու հնարավորությունն ու հասանելիությունը), որտեղ 6 ցուցանիշներից 5 բավարար են»,- ասել է նա:



Բարսեղյանն ավելացրել է, որ այդ ցուցանիշներով Հայաստանն ունի կանաչ կետեր, իսկ ինչ վերաբերում է առաջին բլոկին, ապա այստեղ գերակայում են կարմիր կետերը, եւ այդ բլոկի դրությունը վատանում է: Նա նշել է, որ ընկերակցությունն առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով. եթե ցուցանիշների կեսից ավելին կարմիր է, ապա պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն դրությունը բարելավելու համար: Ինչպես ասել է Բարսեղյանը, ընկերակցությունն առաջնորդվում է ոչ միայն իր, այլեւ այնպիսի միջազգային կառույցների հաշվարկներով, ինչպիսիք են Համաշխարհային Բանկը, Freedom House եւ այլն:



5 տարվա համար հաշվարկված ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է մոտ 235,6 մլն ԱՄՆ դոլար: «Հազարամյակի մարտահրավերները» ընկերակցության ծրագիրն ուղղված է գյուղական տեղանքներում աղքատության հաղթահարմանը 6%-ով, սակայն, Բարսեղյանի խոսքով, ստեղծված դրության մեջ ծրագրված ցուցանիշը ձեռք չի բերվի: «Այնուամենայնիվ, գյուղական ճանապարհների կառուցման ֆինանսավորումը դադարեցված է, չնայած, որ Հայաստանի կառավարությունն անցյալ տարվա օգոստոս ամսին 16,8 մլն ԱՄՆ դոլար հատկացրեց, որպեսզի շինարարությունը չդադարեցվի»,- ասել է Բարսեղյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---