Պրագայում «Արեւելյան գործընկերության» շուրջ ոչ պաշտոնական խորհրդատվություններ են տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Չեխիայի` որպես ԵՄ նախագահի նախաձեռնությամբ Պրագայում «Արեւելյան գործընկերության» շուրջ ոչ պաշտոնական բազմակողմանի խորհրդատվություններ են տեղի ունեցել: Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի վեց մասնակից երկրների, Չեխիայի (որպես ԵՄ ներկայիս նախագահի), Շվեդիայի (որպես ԵՄ ապագա նախագահի), Եվրահանձնաժողովի եւ ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներ: Հայաստանը հանդիպմանը ներկայացնում էր արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:



Հանդիպմանը հիմնականում քննարկվում էին «Արեւելյան գործընկերություն» հաստատական գագաթաժողովի կազմակերպչական հարցերը եւ համատեղ հռչակագրի առաջին տարբերակը, հաղորդում է ԵՄ մամլո ծառայությունը:



«Արեւելյան գործընկերության» հաստատական գագաթաժողովը կկայանա մայիսի 7-ին Պրագայում: Ծրագրին հավանություն են տվել 2008թ. դեկտեմբերի 3-ին, այն ներառում է 6 հետխորհրդային երկիր` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---