Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը հեռացվել են պաշտոններից 1 հուլիսի 2022 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոններից զրկել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։ Փակ գաղտնի քվեարկությամբ նրանց պաշտոնից հեռացնելուն կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները ոչ նիստին, ոչ քվեարկությանը չեն մասնակցել։ «Հայաստան» խմբակցության անդամները վերջին շրջանում չէին մասնակցում ԱԺ նիստերին՝ «Դիմադրության» շարժման կազմում դուրս գալով փողոցային պայքարի։ Որպես Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հեռացնելու հիմնավորում նշվել է, որ նա պարբերաբար բացակայել է ԱԺ նիստերից, հրահրել է բախումներ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու որոշմամբ ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները», - ասել է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Ընդդիմությունը շտապ հավաք էր կազմակերպել ԱԺ շենքի մոտ։ Ակցիայի մասնակցիներն իրենց ձեռքերի պաստառները՝ Բերձորի նկարները, թողել են խորհրդարանի դիմաց՝ նշելով, որ դա է առաջնային օրակարգը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |