«Էքստրա 3 ԳԲ». Մատչելի գերարագ ինտերնետ՝ Ucom-ի բաժանորդների համար

«Էքստրա 3 ԳԲ». Մատչելի գերարագ ինտերնետ՝ Ucom-ի բաժանորդների համար

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ից Ucom շարժական կապի ծառայության կանխավճարային և հետվճարային Unity և Level Up սակագնային պլանների բոլոր բաժանորդները մեգաբայթերի հիմնական ծավալը սպառելուց հետո, կարող են շարունակել օգտվել գերարագ ինտերնետից՝ ակտիվացնելով «Էքստրա 3 ԳԲ» փաթեթն ընդամենը 500 դրամով։

Առաջարկը հասանելի է շարժական կապի ծառայության Level Up 1700, Level 1700 մարզային, Level Up 2700 կանխավճարային սակագնային պլանների, ինչպես նաև «Յունիթի» փաթեթում ներառված Unity 1500 և Unity 3500 սակագնային պլանների բաժանորդներին։ «Էքստրա 3 ԳԲ» փաթեթը կարող են ակտիվացնել նաև հետվճարային Level Up 3000 և Unity 8000, Unity 7000 մարզային և Unity 9000 մարզային սակագնային պլանների բաժանորդները։

«Մեգաբայթերը սպառելուց հետո այսուհետ կարող եք չսպասել, թե երբ է ավարտվելու ընթացիկ ամիսը կամ 30 օրը, որպեսզի կրկին ստանաք Ձեր սակագնային պլանով նախատեսված ներառումները։ «Էքստրա 3 ԳԲ» փաթեթն ակտիվացնելով՝ Դուք կշարունակեք օգտվել կայուն և գերարագ ինտերնետից ամենուր», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Էքստրա 3 ԳԲ» փաթեթը 7 օրով ակտիվացնելու համար ընդամենն անհրաժեշտ է հավաքել *307#, իսկ ներառումներն ստուգելու համար՝ *133#։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---