Անդրեասյան․ Ներքին գործերի նախարարությունը կստեղծվի ԱԻՆ հենքի վրա

Անդրեասյան․ Ներքին գործերի նախարարությունը կստեղծվի ԱԻՆ հենքի վրա

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը խորհրդարանական լսումների ժամանակ ասել է, որ ներքին գործերի նախարարության ստեղծումը շատ կարևոր մեծ քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար։

Ներկայացնելով ՆԳՆ մոդելը՝ նա ասել է, որ նախարարությունը զրոյից չի ստեղծվելու, դրա հենքը լինելու է ԱԻՆ-ը։

«Այս ամիսների ընթացքում աշխատել ենք այնպիսի մի մոդել առաջարկել, որը բեռ չի դառնա պետության համար և լրացուցիչ ծախսեր չի պահանջի։ Ոստիկանության մեծ ներուժը կհամակցվի եղած քաղաքական մարմնի հետ և մենք կկարողանանք միասին ստեղծել մի նոր հետաքրքիր կառույց»,- ասել է Անդրեասյանը։

Նա հավելել է, որ ոստիկանությունը, իհարկե, պահպանելու է իր շատ կարևոր դերակատարումը, բայց ոստիկանությունը լինելու է մի կարևոր մասը քաղաքացիական կառույցի՝ նոր Ներքին գործերի նախարարության։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին ասել է, որ Ներքին գործերի նախարարությունը վերականգնելով, միանգամից մի քանի խնդիր կլուծվի:

«Կսահմանվեն Ներքին գործերի նախարարության հստակ գործառույթները, կներդրվի կադրերի պատրաստման նոր համակարգ: ՆԳՆ-ն, փաստորեն, կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին»,-ասել է նա։

10-օրյա ժամկետում առաջարկների հիման վրա նախատեսում են լրամշակել օրենսդրական փաթեթը, իսկ սեպտեմբերին այն ներկայացնել խորհրդարանի քննարկմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---