Անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքներին աջակցությունը կշարունակվի մինչև 2022-ի սեպտեմբերը ներառյալ![]() 14 հուլիսի 2022 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած ու գերեվարված անձանց ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի մինչև 2022-ի սեպտեմբերը ներառյալ։ Այդ մասին որոշում է ընդունվել կառավարության նիստում։ Դիմումները կընդունվեն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 5-ը: Ընտանիքներն ամսական 300,000 դրամ աջակցություն կստանան անկախ այն հանգամանքից, թե դատարանի կողմից անհայտ բացակայողի կարգավիճակ ճանաչվել է, թե ոչ։ Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվարկի` աջակցության պոտենցիալ շահառուների թիվը (2022 թվականի ապրիլի 15-ի դրությամբ) 13 է, որոնց ևս 6 ամիս վճարելու համար կպահանջվի 23.4 մլն դրամ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |