Մամիջանյան․ Եվրոպացի գործընկերները մեզ հարցրին՝ ի՞նչ կանեինք մենք, եթե լինեինք իշխանություն

Մամիջանյան․ Եվրոպացի գործընկերները մեզ հարցրին՝ ի՞նչ կանեինք մենք, եթե լինեինք իշխանություն

PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև խորհրդարանական ընդդիմության հետ։

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, խոսելով հանդիպման մասին, ասել է, որ եվրոպացի գործընկերներն իրենց հարցրել են՝ ի՞նչ կանեին, եթե լինեին իշխանություն, գրում է «Առավոտը»։

«Իշխանությունը խոչընդոտում է ընդդիմության աշխատանքն անհասկանալի գործիքակազմի կիրառմամբ։ Սա ասել ենք միջազգային գործընկերների առաջ, բայց առաջնահերթ են անվտանգային խնդիրները։ Եվրոպացի գործընկերները մեզ հարցրին՝ ի՞նչ կանեինք մենք, եթե լինեինք իշխանություն։ Բնականաբար, սկսեցինք նրանից, որ բանը չէինք հասցնի այս իրավիճակին։ Ներկայացրինք ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան բազմաշերտ գործընթացների հետ կապված հստակ թերացումներն իշխանությունների։ Իրենց դա էր հետաքրքրում։ Թերացումն իհարկե մեղմ բառ է»,-ասել է նա։

Զրույցի ընթացքում Դեյվիդ Մքալիսթերը հետաքրքրվել է, թե երբ է ընդդիմությունը ՀՀ-ում նախատեսում հաջորդ ԱԺ ընտրությունների անցկացումը

Անդրադառնալով այդ դիտարկմանը՝ Մամիջանյանն ասել է․ «Չեմ կարող մեկնաբանել, թե պարոն Մքալիսթերի հարցն ինչ տրամաբանությամբ տրվեց, բայց պատասխանս նույնն է, ինչ եղել է 2021թ․-ի ՀՀԿ-ի դիրքորոշումը․ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները չէին կարող լուծել ՀՀ-ում ձևավորված քաղաքական ճգնաժամը։ Ներկայացրինք պատճառները, թե ինչու մենք չէինք կարող մասնակցել 2021թ․-ի Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին։ Բազմաթիվ կեղծիքներ կային, որոնք արձանագրվել էին ընտրություններից առաջ և դրանց օրը՝ ատելության խոսքի տարածում, մուրճով քարոզարշավ, բանակի և վարչական ռեսուրսի օգտագործում և այլն»։

Մամիջանյանը հավելել է, որ կարճ ժամանակը պետք էր օգտագործել Արցախի, ՀՀ-ի խնդիրները բարձրաձայնելու համար։

«Հույս ունենալ, որ դրա մասին հայանպաստ դիտակետից կխոսի իշխանությունը, պետք չէ։ Ուստի առաջնահերթ մենք խոսել ենք Արցախի խնդիրների մասին, առաջնահերթ կարևորել ենք կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի վերադարձը բանակցային սեղանում քննարկվող կետերի շրջանակ։ Բարձրաձայնել ենք ԵԱՀԿ ՄԽ վերագործարկման կարևորության մասին։ Հիշատակել ենք գերիների, հայկական մշակութային ժառանգության, Ադրբեջանի՝ ՀՀ ներխուժման հարցերը»,-ասել է նա։

Լրագրողները հետաքրքրվել են, թե այս հանդիպման ժամանակ եվրոպացի գործընկերները մատնանշե՞լ են Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պնդել այդ մասին։

Հայկ Մամիջանյանը պատասխանել է․ «Վստահաբար, պաշտոնական մակարդակում որևէ միջազգային կառույց կամ գերտերության ներկայացուցիչ ու համանախագահող երկիր երբևէ պահանջ չի ներկայացրել՝ նշաձողի այսպես կոչված «իջեցման» մասին։ Փաշինյանի այդ տխրահռչակ ելույթում հիշատակված «միջազգային հանրությունը» Թուրքիան ու Ադրբեջանն են»։

ՎարչապետՆիկոլ ՓաշինյանըԵվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահԴեյվիդ Մաքալիսթերիգլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է մինչ օրսԱդրբեջանում պահվող հայ ռազմագերիներիխնդրին, ինչի կապակցությամբ նա նշել է, որԵվրախորհրդարանը ևս կարևորում էԱդրբեջանի կողմից նրանց վերադարձի ապահովումը ևշարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---