Հայ մարզիկները կմասնակցեն աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությանը30 հուլիսի 2022 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հայ մարզիկները կմասնակցեն աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությանը, որն անցկացվելու է Կոլումբիայի Կալի քաղաքում օգոստոսի 1-6-ը։ Ստուգատեսին կմասնակցեն նաև արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը և կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը: Նրանք նախապատրաստվել են Ֆրանսիայում ՝ տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ և մրցավայր կմեկնեն կապանցի մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Նրանց Կոլումբիայում կդիմավորի ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նշած ցատկորդներին կփոխարինեն ազգային հավաքականի անդամներ, անվանի եռացատկորդ Լևոն Աղասյանը, Յանա Սարգսյանը և Մարիետա Մինասյանը՝ մարզիչ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Երկշաբաթյա հավաքից հետո Ֆրանսիայից մարզուհիները կվերադառնան հայրենիք, իսկ Լևոն Աղասյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմիանա գյումրեցի միջին տարածության վազորդ Երվանդ Մկրտչյանին (1500 մետր) և ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանին: Еրկյակի անդամները իրենց վարպետությունը կցուցադրեն օգոստոսի 15 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |