Idplus․ Իդրամի նոր գործընկերը` նոր պլյուսներով բոլորի համար

Idplus․ Իդրամի նոր գործընկերը` նոր պլյուսներով բոլորի համար

PanARMENIAN.Net - Իդրամը միանում է նորաստեղծ idplus թվային լոյալության համակարգին։

Հիմա արդեն Իդրամով վճարումը ոչ միայն հարմար և արագ է, այլ առավել շահավետ՝ վճարումների դիմաց գործընկերներից ստացվող քեշբեքերին ավելացել են նաև բոնուսները։ Idplus-ն այսուհետ Իդրամի նոր ռազմավարական գործընկերն է։

Ինչ է իրենից ներկայացնում այս նոր համակարգը, ինչու և ինչպես միանալ, և ինչ առավելություններ կարելի է սպասել idplus-ից, եթե Իդրամի օգտատեր եք։

Եվ այսպես, idplus-ը լոյալության նոր՝ թվային, միասնական և ժամանակակից լոյալության համակարգ է։ Իդրամի համար նոր համագործակցությունը հեղափոխական է․ Իդրամ համակարգով վճարումներ կատարելիս, այսինքն՝ Idram&IDBank հավելվածով վաճառակետերում QR/NFC վճարումներ կատարելիս կարելի է ստանալ բազմաթիվ առավելություններ։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ երկու հարթակի՝ Իդրամի և idplus-ի այս գործակցությունը միտված է բարձրացնելու Իդրամի օգտատերերի գոհունակությունը և ապահովելու հաճախորդների լավագույն փորձառությունը։

«Համոզված ենք, որ idplus-ը մեր հաճախորդների համար լոյալության լավագույն ծրագիրը կլինի։ Սա շահավետ լուծում է թե՛ մեր օգտատերերի, և թե՛ գործընկերների համար, որոնք ևս կմիանան idplus-ին», - ասում է Քդենյանը։

Մի շարք վաճառակետերում քեշբեքերից բացի, հիմա օգտատերերը ստանում են նաև բոնուսներ ավելի շատ և շարունակական աճող քանակի գործընկերներից։ Բոնուսներն ավելանում են անմիջապես idplus հավելվածի «Քարտեր» բաժնում, որի ներսում հաճախորդը կտեսնի բոնուսների կուտակման պատմությունը, բոնուսների չափը, ընդ որում՝ յուրաքանչյուր վաճառակետից ստացված բոնուս կկուտակվի առանձին՝ թվային բոնուս քարտի տեսքով, և կուտակված բոնուսները հաճախորդը կկարողանա ծախսել անմիջապես նույն վաճառակետում։ Վերջինի համար idplus հավելվածի գլխավոր էջից պետք է պարզապես ընտրել «QR վճարում» կոճակը, սքանավորել վաճառակետում դրված Իդրամ QR-ը և վճարումը կատարել կուտակված բոնուսների հաշվին։ Իսկ եթե կոնկրետ գնման համար կուտակված բոնուսների չափը բավարար չէ, ապա մնացորդը կարելի է վճարել Իդրամ-ով․ հավելվածում ավտոմատ կերպով հայտնվում է կոմբո վճարման հնարավորությունը, որը թույլ է տալիս ճկուն կառավարել վճարման աղբյուրի տարբերակների համադրությունը բոնուսները օգտագործելիս:

Հաջորդ առավելությունն աճուրդի հնարավորությունն է idplus հավելվածում։ Շատերս եղել ենք մի իրավիճակում, երբ ունենալով կուտակված բոնուսներ որոշ վաճառակետերից, երկար ժամանակ չենք կարողացել դրանք օգտագործել, քանի որ այդ կետերում ոչ հաճախ ենք կատարել գնումներ։ Idplus-ը այս հարցին ևս հաճելի և նորարար լուծում է առաջարկում։ Եթե օգտատերը կուտակել է բոնուսներ որոշ վաճառակետերում և գերադասում է դրանց օգտագործման փոխարեն ստանալ գումար, ապա կուտակված բոնուսները կարելի է վաճառել idplus-ի «Աճուրդ» հատվածում՝ վաճառքից գոյացած գումարը ստանալով Իդրամ դրամապանակին։ Իսկ այդ բոնուսների պոտենցիալ գնորդները հնարավորություն կստանան ձեռք բերել դրանք գրեթե միշտ զեղչով․ աճուրդը գործում է հոլանդական աճուրդի կանոններով՝ աճուրդի ընթացքում գինը շարունակաբար նվազում է՝ մինչև վաճառողի կողմից ընտրած որոշակի սահմանը։

Սակայն, սա idplus հարթակի մեծ առավելությունների դեռ մի մասն է։ Հավելվածի «Քարտեր» բաժնում կարող եք տեսնել, որ առկա է նաև նվեր քարտերի բաժին։ Նվեր քարտերն ամբողջությամբ թվային են, ձևակերպման համար ընդամենը մի քանի վայրկյան է անհրաժեշտ, իսկ վաճառակետից կախված՝ կարող եք ստանալ նաև քեշբեք։

Պատկերացնու՞մ եք՝ նվիրել արժեքավոր քարտ հեռավորության վրա՝ առանց անգամ փոքր ջանք գործադրելու։ Պետք չէ ոչ մի տեղ գնալ, գնել նվեր քարտ, փոխանցել նվերի հասցեատիրոջը, իսկ հասցեատերն էլ կարիք չի ունենա որևէ տեղ գնալ՝ ակտիվացնելու համար նվեր քարտը։ Լիարժեք հարմարավետություն, ապահովություն և նորարար մոտեցում ընդամենը մեկ հավելվածում։

Բոնուսներ, քեշբեքեր, նվեր-քարտեր տրամադրող գործընկերների ցանկին կարելի է ծանոթանալ idplus հավելվածի «Առաջարկներ» բաժնում։

Հավելվածը ներբեռնել կարելի է հղումով, իսկ գրանցվել կարելի է SMS-ով կամ Իդրամ համակարգով։ SMS-ով մուտքի տարբերակն ընտրելիս անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսահամար, ստանալ և մուտքագրել մեկանգամյա կոդը, ապա ստեղծել PIN-կոդ։ Իսկ եթե Idram&IDBank հավելվածի օգտատեր եք, ապա գրանցումն ընդամենը վայրկյանների հարց է․ ընտրում եք «Իդրամ» տարբերակը, ծրագիրն ավտոմատ տեղափոխում է Idram&IDBank հավելված, ապա ստեղծում եք PIN-կոդ, և վերջ` idplus-ի օգտատեր եք։

Ընկերությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---