Վեդիում ընդհարում է եղել հայերի և թուրք զբոսաշրջիկների միջև

Վեդիում ընդհարում է եղել հայերի և թուրք զբոսաշրջիկների միջև

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ի երեկոյան Արարատի մարզի Վեդի քաղաքում հայերի ու օտարերկրացիների միջև միջադեպ է գրանցվել։ Այս մասին հայտնել են ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից` մեկնաբանելով Վեդիում թուրք զբոսաշրջիկների ու տեղի բնակչության միջև տեղի ունեցած ընդհարման մասին լուրերը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում ինչ–որ օտարարկրացիներ կան ու ինչ–որ միջադեպ է տեղի ունենում ժողովրդի հետ։ Ահազանգով մեկնել են դեպքի վայր։ Այնտեղից մասնակիցներին բերման են ենթարկել բաժին։ Ստեղծված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»,– ասել են ոստիկանությունից։

Հարցին, թե որ երկրի քաղաքացիներ են եղել բերման ենթարկված անձինք, ոստիկանությունում չպատասխանեցին` խորհուրդ տալով այդ հարցով դիմել ՔԿ։

ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային տեղեկացրել են, որ միջադեպի մասնակից օտարերկրացիները Թուրքիայի քաղաքացիներ են։

Վեդիի բնակիչներ համացանցում տեսանյութեր են տարածել: «Վեդիում իրավիճակը լարված է, թուրքերը Վեդու կայարանի տարածքում խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին. «Ապագան» Վեդիում է արդեն»,-գրել է Վեդիի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---