Փաշինյան․ Կարևորում եմ, որ բոլորով գտնենք այն պատասխանը, թե ինչու պատերազմն այլ ելք չունեցավ

Փաշինյան․ Կարևորում եմ, որ բոլորով գտնենք այն պատասխանը, թե ինչու պատերազմն այլ ելք չունեցավ

PanARMENIAN.Net - Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բանակի հետ կապված քրեական գործեր են քննվում, և իր զգացողությունն այն է, որ դրանց հետևությունը լինելու է այն, որ «այո, կարող էր պատերազմի այլ ելք լինել», գրում է Factor.am-ը։

«Ես չափազանց կարևոր եմ համարում, որ բոլորով գտնենք այդ պատասխանը, թե ինչու պատերազմն այլ ելք չունեցավ՝ նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում։ Սրանք շատ լուրջ հարցեր են։ Եվ արդյոք ինչ-որ ուժեր կային, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով և ուզում էին այդպես լինի, որպեսզի Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն և իշխանափոխություն տեղի ունենա։ Հիմա փաստեր են ի հայտ գալիս, ինչի արդյունքում այդ հարցերն ինձ մոտ գնալով ավելի ուժեղանում են»,- նշել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ պատկան մարմինները օբյեկտիվ կգտնվեն՝ այդ հարցերի պատասխանները գտնելու համար։

«Ոմանք 2020-21 թթ-ին փորձում էին տպավորություն ստեղծել, թե իշխանությունը և անձամբ ես, ուզում ենք կոծկել պատերազմի հանգամանքները։ Հակառակը՝ իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի։ Իսկ հիմա, երբ կոնկրետ գործողություններ են լինում, նույն մարդիկ ասում են՝ իշխանությունը մեղքը փորձում է գցել բանակի վրա։ Ի՞նչն ենք ուզում գցել բանակի վրա, հանգամանքներ են ի հայտ գալիս, որոնք ես չեմ հասկանում․ հրամանատարներից հրամաններ են եղել, որոնք ես չեմ կարողանում հասկանալ ո՛չ քաղաքականապես, ո՛չ բարոյապես, ո՛չ ռազմական առումով․․․»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը, անդրադառնալով Շուշիի անկմանը, նշել է․ «Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ իշխանությունը Շուշին տվել է, ծախել է։ Հիմա քրեական գործ է հարուցված, մարդ է ձերբակալվել, հիմա էլ հանդես են գալիս նրանց պաշտպանությամբ։ Հիմա ո՞վ է Շուշին տվել։ Ես չեմ հասկանում ինչո՞ւ են պաշտպանում: Բա սրեր էիք ճոճում պատերազմից առաջ, թե՞ ձեզ ճշմարտությունը չէր հետաքրքրում, ձեզ հետաքրքիր էր ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը պատերի տակ կանգնեցնել, գնդակահարել, ու ասել՝ վերջ, թեման պրծավ․․․ Հիմա ուղիղ խոստանում եմ՝ այս թեման չի պրծնելու։ Պատերազմի մասին ճշմարտության բացահայտման մասին ավելի շահագրգիռ ուժ, քան իշխանությունն է, չկա․․․»,- նշել է վարչապետը: ‌

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---