Կիրո Մանոյան. Մենք վստահ ենք, որ ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Մենք վստահ ենք, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը ճիշտ այնպես, ինչպես որ խոստացել էր: Եթե նա չանի դա, ապա նրան կդադարի հավատալ ոչ միայն ԱՄՆ հայկական համայնքը, այլեւ իրենք` ամերիկացիները»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա կարծիքով, Թուրքիան «վիրավորվածի դիրք» կընդունի, բայց ընդամենը մի քանի ամիս, հետո ամեն ինչ իր նախկին հունով կընթանա: «Մենք արդեն ականատես ենք եղել Թուրքիայի նույնանման վարքին, երբ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Թուրքերը մի քանի ամիս նոթեր էին ուղարկում, հետո հանգստացան»,- հիշեցրել է Մանոյանը:



Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Օբամայի խոսքերը ոչ մի դեպքում չեն կարող ազդել ո'չ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների, ո'չ էլ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բանակցությունների վրա: «Ինչ վերաբերում է ամերիկա-թուրքական հարաբերությունների ենթադրվող վատթարացմանը, ապա նրանք վաղուց արդեն լավի հույսով են թողնում, դեռեւս 2003թ.-ից, երբ թուրքական խորհրդարանը ամերիկյան զորքերին մերժեց Թուրքիայով Իրաք անցնելու հարցում»,- ընդգծել է Մանոյանը:



2008թ. հունվարին Բարակ Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնեց. «Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության հայերի զանգվածային ոչնչացումները Ցեղասպանություն են հանդիսանում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---