Փաշինյանն ԱԺ-ում կներկայացնի իրավիճակը, «Հայաստան» խմբակցությունը ներկա է13 սեպտեմբերի 2022 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Ազգային Ժողովը 1 րոպե լռությամբ է սկսել սեպտեմբերի 13-ի նիստը՝ հարգելով ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի զոհերի հիշատակը: Զոհերի և վիրավորների մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հորդորել է խուճապի չմատնվել և տեղեկացրել է, որ ժամը 11:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կներկայացնի իրավիճակը։ ԱԺ-ում է նաև «Հայաստան» խմբակցությունը։ Նրանք առաջարկում են ընթացիկ օրակարգերը մի կողմ դնել և քննարկել ստեղծված իրավիճակը: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն էական փոփոխոթություն չի կրել, Ադրբեջանը շարունակում է կրակ վարել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով։ Որոշ հատվածներում հակառակորդն առաջխաղացման փորձեր է ձեռնարկում։ Իրավիճակը ներկայացվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |