Հայաստանում տեղի կունենա երկրի վրա համաշխարհային ճգնաժամի սոցիալական ազդեցությանը նվիրված համաժողով

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Երեւանում կկայանա «Համաշխարհային ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա. այդ տեսակի ազդեցության վերաբերյալ լուծումների ճանապարհների փնտրտուքներ» թեմայով համաժողով: Համաժողովի կազմակերպիչներն են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակների հետ համատեղ:



Ինչպես հաղորդում է ՄՏՖ, համաժողովին հիմնական ուշադրությունը կհատկացվի շարունակվող գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը, ինչպես նաեւ 2015թ. հազարամյակի նպատակների զարգացմանը հասնելու վերաբերյալ ստեղծված պայմաններում Հայաստանի հնարավորություններին:



Քանի որ համաշխարհային ճգնաժամն արդեն շոշափել է Հայաստանի տնտեսությունը, հայ բնակչությունը ներկայումս սկսում իր կաշվի վրա զգալ այդ ազդեցության սոցիալական հետեւանքները:



Հաղորդագրության համաձայն, Հայաստանում ՄԱԿ-ի հայկական գրասենյակը աջակցելու է լուծումների մշակման ջանքերը, որոնք օգտագործվելու են բոլոր շահագրգռված կողմերից` ներառյալ միջազգային կազմակերպությունները, մասնավոր սեկտորը եւ քաղաքացիական հասարակությունը:



Բացի այդ, Հայաստանում ՄԱԿ-ը գտնվում է իր ներկայիս ծրագրի հարմարեցման գործընթացում, որն ուղղված է ճգնաժամից ամենաշատը տուժածների կարիքների բավարարմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---