Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպումը14 ապրիլի 2009 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-17-ը Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի անդամ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպումը: Օրակարգում են Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման ու գործունեության հարցերը եւ փոխգործակցության կազմակերպումը իրավապահ մարմինների միջեւ (ներքին գործերի, ոստիկանության) ՀԱՊԿ ձեւաչափում: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել ՌԴ ՆԳՆ եւ Հայաստանի Ոստիկանության պատանդների ազատման հատուկ ստորաբաժանումների համատեղ հատուկ մարտավարական զորավարժություն, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումն ընդունվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից 2009թ. փետրվարի 4-ին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |