Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել

Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 26-ի երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Փաշինյանը վերջին անգամ Ֆրանսիայում էր 2022-ի մարտին, հանդիպել է Մակրոնի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել էին նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անթույլատրելի է համարել իրավիճակը լարելու յուրաքանչյուր փորձ և նշել, որ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---