Նիդերլանդների դեսպան․ Ազդված եմ Վարդենիսում, Սոթքում և Կութում տեսածիցս

Նիդերլանդների դեսպան․ Ազդված եմ Վարդենիսում, Սոթքում և Կութում տեսածիցս

PanARMENIAN.Net - Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, անդրադառնալով սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզ այցելությանը, որտեղ դեսպաններին ներկայացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, նշել է, որ ազդված է Վարդենիս, Սոթք և Կութ բնակավայրերում տեսածից։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ազդված եմ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք և Կութ բնակավայրերում տեսածիցս։ Դիվանագիտական համայնքի այցի շրջանակում դիտարկել ենք վերջին հարձակումների հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները։ Հուսով եմ` տուժած ընտանիքները շուտով կվերադառնան իրենց առօրյային»,-ասվում է գրառման մեջ։

Գեղարքունիքի մարզ էին այցելել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---