Երեւանում կկայանա «Արվեստանոց խաչմերուկում» ուսանողական ֆիլմերի փառատոնը14 ապրիլի 2009 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-17 Երեւանում կկայանա «Արվեստանոց խաչմերուկում» ուսանողական ֆիլմերի փառատոն: Փառատոնը Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքն ու «Արվեստանոց խաչմերուկում» նախագծի մի մասն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունից: Նախագիծն իրականացվում է USAID եւ «Եվրասիա-համագործակցություն» Հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ:Նախագծի հեղինակները նպատակ ունեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի բուհերի ուսանողների համար պրոֆեսիոնալ հաղորդակցման հնարավորություններ ստեղծել: Տարվա ընթացքում սկսնակ մասնագետները հատուկ ուսուցման դասընթացներ են անցել, իսկ հետո աշխատել են համատեղ ֆիլմերի ստեղծման շուրջ: Յուրաքանչյուր ստեղծագործական խմբի մեջ մտել են երկու տարբեր երկրներ ներկայացնող ուսանողներ: Համահեղինակները պետք է միասին աշխատեին ֆիլմի ստեղծման ողջ գործընթացի ժամանակ: Նախագծի իրականացման ողջ ընթացքում աշխատանքներին մասնակցել են 72 ուսանողներ երեք երկրներից, ընդունվել են 42 համատեղ ֆիլմեր: Նախագծի շատ մասնակիցներ դրանք օգտագործել են նաեւ որպես կուրսային եւ դիպլոմային աշխատանքներ: Նախագծի շրջանակներում ստեղծված ֆիլմերը ցուցադրվում են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հեռուստաալիքների եթերներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |