Սիմոնյան․ ՌԴ-ն ՀՀ առաջ Միութենական պետության մաս դառնալու պահանջ չի դրել

Սիմոնյան․ ՌԴ-ն ՀՀ առաջ Միութենական պետության մաս դառնալու պահանջ չի դրել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջ Միութենական պետության մաս դառնալու պահանջ չի դրել:

«Նման որևիցե խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ականատես չեմ եղել, նման խոսակցություն չկա ու չի էլ կարող լինել»,- հայտարարել է Սիմոնյանը, գրում է Aysor.am-ը։

Դիտարկմանը, թե գուցե կա նման խոսակցություն՝ ինքը չգիտի, ԱԺ նախագահն արձագանքել է. «Բացառում եմ, որ նման բան լինի ու ես չիմանամ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակը», հավաստի աղբյուրին հղումով, գրել է, թե «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»։

Լրագրողներն ԱԺ նախագահից հետաքրքրվել են՝ այսինքն, աղբյուրը հավաստի չի՞ համարում։ Նա ասել է․ «Չէ, չեմ համարում»:

Ավելի վաղ վերոնշյալ հրապարակմանն արձագանքել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով՝ դա անվանելով հերթական անհեթեթություն։

«Ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ ՀԺ-ի hոդվածում ասվում է նաև, որ «եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---