Ֆրանսիայի դեսպանն ու ՄԻՊ-ը Սյունիքում այցելել են ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքներին

Ֆրանսիայի դեսպանն ու ՄԻՊ-ը Սյունիքում այցելել են ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքներին

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ, այցելել են սեպտեմբերի 13-15-ի ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքներին։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպմանը նրանք զրուցել են ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին։ Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը։

Պաշտպանն ու դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել են թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին։

Վերիշեն համայնքում հանդիպել են հրետակոծության և արկակոծության հետևանքով վնասված տների բնակիչներին, ինչպես նաև՝ վիրավորում ստացած քաղաքացիական անձի։ Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---