Հայ ուսուցիչները մասնակցել են «Եվրոպայի ինովացիոն ուսուցիչներ» համաժողովին14 ապրիլի 2009 - 22:42 AMT PanARMENIAN.Net - 2009թ. մարտին Վիեննայում հայ ուսուցիչները դիտորդի կարգավիճակով մասնակցեցին «Եվրոպայի ինովացիոն ուսուցիչներ» համաժողովին; Համաժողովն անց է կացվում «Գործընկերներ կրթության ոլորտում» ծրագրի շրջանակներում, սակայն իրենց ինովացիոն աշխատանքները նրանք կարող են ներկայացնել միայն 2010 թվականին: «Հայաստանը «Գործընկերներ կրթության ոլորտում» ծրագրին է միացել միայն 2008թ. վերջում, որի պատճառով էլ չհասցրեց անցկացնել առաջարկների ընտրության ազգային մրցույթ, սակայն 2009 թվականին հայ ուսուցիչները նման հնարավորություն կունենան»,-ասել է Microsoft-ի «Գործընկերներ կրթության ոլորտում» ծրագրի ղեկավար Քրիստինա Գենջյանը: Մրցույթին կարող են մասնակցել հայկական դպրոցների բոլոր ուսուցիչները, որոնք կներկայացնեն իրենց աշխատանքները ուսումնական գործընթացում ինովացիաների ու տեխնոլոգիաների կիրառման ոլորտում: Մրցույթի արդյունքում երեք ուսուցիչ կմասնակցի «Եվրոպայի ինովացիոն ուսուցիչներ» համաժողովին, որը տեղի կունենա 2010 թվականի սկզբին: Microsoft ընկերությունը մտադիր է տեղայնացնել տարբեր ուսումնական ծրագրերը հայերեն լեզվով եւ տրամադրել այն դպրոցներին: Վիեննայում «Եվրոպայի ինովացիոն ուսուցիչներ» ամենամյա վեցերորդ համաժողովին մասնակցել են շուրջ 140 ուսուցիչներ եւ կրթական ոլորտի ներկայացուցիչներ Եվրոպայի շուրջ 40 երկրներից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |