ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիների խոշտանգման նոր տեսանյութը

ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիների խոշտանգման նոր տեսանյութը

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ Telegram-ում հոկտեմբերի 11-ին տարածված տեսանյութը։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Yerkir.am-ը։

Հոկտեմբերի 11-ին ադրբեջանցիները Telegram ալիքներով հայ գերեվարված զինվորների խոշտանգման նոր կադրեր են տարածել։ Կադրերում չեն երևում ադրբեջանցի զինծառայողների դեմքերը, ամենայն հավանականությամբ, նույնականացումը բացառելու նկատառումներով:

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։ Տեսանյութն արժանացել է միջազգային հանրության դատապարտմանը։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---