Երեւանի Գերմանական ակումբում ցուցադրվել է «Մոմը դեռ վառվում է» ներկայացումը14 ապրիլի 2009 - 23:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Հայաստանում Գերմանիայի շաբաթներ»նախագծի շրջանակներում SPFA հասարակական բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Գերմանական ակումբում ցուցադրվել է «Մոմը դեռ վառվում է» ներկայացումը: Վերջինում ներկայացվում է հայտնի գերմանացի գրող Հենրիխ Գեյնեի կյանքը: Սցենարը կազմվել է նրա բանաստեղծությունների հիման վրա: Ներկայացումը ցուցադրվել է գերմաներեն Գերմանական ակումբի ներկայացուցիչների կողմից:Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչները, Բուհերի հայ եւ գերմանացի ուսանողներ: «Մենք փորձել ենք բանաստեղծությունների միջոցով գերմանալեզու հանդիսատեսին ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող գրողի կյանքը», - ասել է Գերմանական ակումբի նախագահ Արուսյակ Գալստյանը: «Մենք բարձր ենք գնահատում այդ կարգի միջոցառումները եւ խրախուսում ենք երկու երկրների երիտասարդության միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված այդպիսի նախաձեռնությունները», - հաղորդել է Հայաստանում Գերմանիայի դեսպանության մշակույթի եւ մամուլի բաժնի աշխատակից Սյուզաննա Ղազարյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |