Վիվա-ՄՏՍ. Ընկերության հնարավոր վաճառքի հետ կապված տեղեկություն կարող է չտրամադրվել

Վիվա-ՄՏՍ. Ընկերության հնարավոր վաճառքի հետ կապված տեղեկություն կարող է չտրամադրվել

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել: Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Հաշվի առնելով մի շարք լրատվամիջոցներից ստացված պարզաբանումների դիմումները՝ հայտնում ենք, որ ինչպես արդեն նշված է մեր 31.08.2022թ-ի տարածած հայտարարության մեջ, Վիվա-ՄՏՍ-ը այլևս չի արձագանքելու «Ժողովուրդ» օրաթերթի/armlur.am փոխկապակցված կայքի նույնաբովանդակ շարունակական հրապարակումներին:

Ինչ վերաբերում է ընկերության հնարավոր վաճառքի հետ կապված տեղեկություններին, ապա հարցմամբ պահանջված այս տեղեկությունները կարող են չտրամադրվել՝ ըստ ընկերության հայեցողության, քանի որ դրանք հանդիսանում են Վիվա-ՄՏՍ-ի առևտրային գաղտնիք՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը»: ‌

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---