Human Rights Watch․ Գերեվարված հայ զինվորների սպանությունը պատերազմական հանցագործություն է

Human Rights Watch․ Գերեվարված հայ զինվորների սպանությունը պատերազմական հանցագործություն է

PanARMENIAN.Net - Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ 2022-ի սեպտեմբերի ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիների կողմից hայ ռազմագերիների գնդակահարումը պատերազմական հանցագործություն է, որի մեղավորները պետք պատասխանատվության է ենթարկվեն:

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ոիլյամսոնն ասել է, որ «գերի հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է»։

Կազմակերպությունն ուսումնասիրել է սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ երևում է առնվազն 7 հայ ռազմագերու արտադատական գնդակահարությունը՝ «ամենայն հավանականությամբ, ադրբեջանական ուժերի կողմից»։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ դատախազության հետաքննությունն արդյունավետ լինի, որի արդյունքում մեղավոր զինվորները և հրամանատարները պատասխանատվության կենթարկվեն»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների սկսած հետաքննությունը, բացի մեղավորներին պատասխանատվության ենթարկելուց, պետք է երաշխավորի, որ «նման վայրագություններն այլևս երբեք չեն կրկնվի»։

Ադրբեջանը հայտարարել է, թե ռազմական դատախազությունը տեսանյութի շուրջ «համապարփակ հետաքննություն է սկսել»։

Սոցցանցերում տեսանյութ էր տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։ Տեսանյութն արժանացել է միջազգային հանրության դատապարտմանը։ ՀՀ-ն միջանկյալ միջոց կիրառելու հայց է ներկայացրել ՄԻԵԴ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---