Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան-պրի չորրորդ փուլի առաջին շրջանում սեւերով հաղթանակ տարավ ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 32-րդ քայլում:



Ներկա պահին ավարտվել են եւս երկու հանդիպումներ. ֆրանսիացի Էթյեն Բակրոն ոչ ոքի ավարտեց խաղը ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկի հետ: Նույն կերպ ավարտվեցին նաեւ ուկրաինացի շախմատիստներ Պավել Էլյանով - Սերգեյ Կարյակին եւ ռուսաստանցիներ Եվգենի Ալեքսեեւ - Պյոտր Սվիդլեր հանդիպումները:



Առաջին փուլի մնացած հանդիպումները շարունակվում են: ԼՀ
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---