Ապրիլի 24-ին Ատոմ Էգոյանը կներկայացնի իր նոր «Երկրպագություն» ֆիլմը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Սանտա Մոնիկայում տեղի կունենա կանադահայ ռեժիոսոր Ատոմ Էգոյանի նոր ֆիլմի նախնական ցուցադրությունը: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա նրա քննարկումը: «Երկրպագություն» ֆիլմում, որի սցենարիստը, պրոդյուսերն ու ռեժիսորն Էգոյանն է, ներկայացված է ֆրանսիացի մի ուսանողի պատմություն, որն օգտագործում է ահաբեկչության թեմայով հանձնարարված տնային աշխատանքը սեփական ընտանիքի մռայլ պատմությունն ուսումնասիրելու համար: Ապրիլի 25-ին տեղի կունենա կինոնկարի, ինչպես նաեւ Էգոյանի նախկինում նկարահանված երկու ֆիլմերի եւս մեկ հատուկ ցուցադրություն:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---