Փաշինյան․ Այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզանից պահանջում էր ընդդիմությունը

Փաշինյան․ Այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզանից պահանջում էր ընդդիմությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, որ իշխանությունը խուսափողական հայտարարություններ է անում Արցախի հարցի վերաբերյալ, ասել է, որ իրենց այսօրվա դիրքորոշումն այն է, ինչ պահանջում էր ընդդիմությունը։

«Այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Եթե ես այս գնահատկանը կարող էի հասկանալ 1-1.5 ամիս առաջ, այսօր չեմ կարող ընդունել, որովհետև կարծում եմ, որ ՌԴ նախագահի «Վալդայ» քննարկումների ակումբում արած հայտարարությունը շատ կարևոր էր, որ մենք մի շարք հարցեր պարզաբանենք և արձանագրենք, որ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային վիճակ է»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է՝ «Վալդայում» բացահայտվեց, որ ՌԴ առաջարկներն է անորոշ ժամանակով հետաձգել ԼՂ կարգավիճակի հարցը։ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շատ արագ արձագանքեց, բայց ընդդիմությունից, նաև ԼՂ-ում եղան դրսևորումներ, հայտարարություններ հնչեցին, որոնք գործադիրից պահանջում էին ընդունել ռուսական առաջարկները։

Վարչապետն ասել է, որ կառավարությունը դեռևս 2021թ. հունվարից էր դա ընդունել և չի խոսել դրա մասին կոռեկտությունից ելնելով։

«Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է և համարում է, որ Հայաստանը պետք է մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն»,- ասել է Փաշինյանը։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---