Երևանում կքննարկվի ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին օգնության տրամադրումը

Երևանում կքննարկվի ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին օգնության տրամադրումը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։

Քննարկվելու է նաև ռոտացիայի կարգով 2023 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։

Նշվում է, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, հայտնում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ նախագահությունը անցնելու է Բելառուսին, որի կապակցությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի 2022-23թթ․ գերակա ուղղությունները։

Նիստի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում։

ՀԱՊԿ նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք ստորագրման փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համատեղ ձևավորմանը

ՀԱՊԿ գագաթնաժողովին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ակեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մասնակցությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս կժամանի Երևան։ Նախարարը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ ղեկավարների և Անվտանգության քարտուղարների համատեղ նիստին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---