Օհանյան. ՀԱՊԿ-ին ուժի կիրառման հարցում տարածաշրջան ներքաշելը կարող է մեծ բախման հանգեցնել

Օհանյան. ՀԱՊԿ-ին ուժի կիրառման հարցում տարածաշրջան ներքաշելը կարող է մեծ բախման հանգեցնել

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ուժի կիրառման հարցում տարածաշրջան ներքաշելը կարող է լուրջ բախման պատճառ դառնալ։

«Շատ վատ է, որ Հայաստանը, նախագահելով ՀԱՊԿ–ում, իր նախագահության ընթացքում` ամբողջ տարվա ընթացքում չի կարողացել համաձայնեցնել այն փաստաթուղթը, որն ինքն է ուզում։ ՀԱՊԿ-ում կա ընդունված ավանդույթ, որ այն երկիրը, որը ղեկավարում է կառույցը և որտեղ անցկացվում են գոնե ամփոփիչ գագաթնաժողովները, այդ երկրի համար նպաստավոր ինչ–որ փաստաթղթեր են ընդունվում: Այս դեպքում դրանք չեն ընդունվել։ Դա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարներին բանի տեղ չեն դնում», – ասել է Օհանյանը, գրում է Sputnik Արմենիան։

Անդրադառնալով հարցին, թե ինչ հետևանքներ կլինեին, եթե առաջարկվող փաստաթղթերով Ադրբեջանը ագրեսոր ճանաչվեր՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանել է. «Այն, որ Ադրբեջանն ագրեսոր է, ագրեսիայի հետևանքով է կարողացել բռնազավթել Արցախի և ՀՀ–ի որոշ հատվածներ, միանշանակ է։ Այն, որ պետք է լուրջ աշխատանք տանել, որ դա դատապարտվի, դա ևս միանշանակ է, բայց այսօր նաև ուժի կիրառման հարցերում ՀԱՊԿ-ին ներքաշել մեր տարածաշրջան, դա կարող է հետագայում լուրջ բախման պատճառ դառնալ»։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ գործող իշխանությունների հայտարարությունները հակասական են՝ մի կողմից խաղաղության համար զիջումների են գնում, մյուս կողմից ասում են, թե ինչու կառույցը չի դատապարտում Ադրբեջանին։

«Իսկ ինքը (Նիկոլ Փաշինյան. խմբ.) գնում է բանակցությունների, ի՞նչ գիտենք, գուցե ներքին պայմանավորվածությունների։ Սյունիքի հատվածում մոտ 20 կմ բանավոր ցուցումով հետ են քաշվել, բոլոր այն մխրճված տեղերում, որտեղ պետք է ՀՀ–ն լուրջ միջոցառումներ ձեռնարկեր պաշտպանությունը կազմակերպելու համար, ոչինչ չի արվել»,–ասել է Օհանյանը։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ԱՊԿ-ը Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր է առաջարկել, այդ թվում՝ առաքելության գործուղում Ադրբեջանի հետ սահման , որը կգնահատի իրավիճակը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---