Քրդերը խնդրել են ՌԴ-ին օգնել իրենց տարածքները Սիրիայում պաշտպանելու հարցում![]() 29 նոյեմբերի 2022 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ալյանսը դիմել է ՌԴ ներկայացուցիչներին՝ խնդրելով օգնել ալյանսի և Դամասկոսի կառավարության միջև պայմանավորվածության հասնել՝ պաշտպանելու համար իրենց տարածքները Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այդ մասին «Ալ Հադաս» հեռուստաալիքին է ասել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Արամ Հանան։ «Մենք խնդրել ենք ռուսաստանցիներին հանդես գալ Դամասկոսի հետ գործողությունները համակարգելու նախաձեռնությամբ»,- ասել է Հանան, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ նրա, ՌԴ ներկայացուցիչները հանդիպմանը ներկայացրել են իրենց Թուրքիայի պայմանները, որոնք «մերժվել են»։ Թուրքիան նոյմեբերի 20-ից օդային գործողություն է իրականացնում Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ՝ Սիրիայի հյուսիսում։ Հայտարարվել է Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուիսիսն հասցված հարվածների մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողությունը հաջող է անվանել և չի բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային գործողությունը։ Photo. AP ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |